«Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել
![](/timthumb.php?src=disc/09-02-25/2bb9f2fba991c17b98dbff6a2144e706.jpg&w=450)
Փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։