Համբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ
![](/timthumb.php?src=disc/09-02-25/1c450bf32a8bfaa6110a882b59b2b0be.jpg&w=450)
Համբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, նա ձերբակալվել է։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ժամը 19:53-ին (շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով 21:53-ին - խմբ.), երկաթուղային կայարանի մոտ գտնվող Նեուգրաբեն շրջանում, անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։
Երեք ժամ անց փախուստի դիմած հանցագործը ձերբակալվել է... Քաղաքացիական հագուստով ոստիկանները նկատել են, որ մի խումբ մարդիկ վիճում են միմյանց հետ։ Նրանց մոտեցել են ոստիկանները, ինչից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի։
Bild-ի տեղեկություններով ՝ կողոպուտ է տեղի ունեցել։ Փախուստի ժամանակ տղամարդկանցից մեկը կրակ է բացել քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղղությամբ», - գրում է թերթը։
Նշվում է, որ ի պատասխան կրակ են բացել նաեւ ոստիկանները, սակայն միջադեպի հետեւանքով երկու կողմից էլ զոհեր չեն եղել։ Կայարանում դադարեցվել է երթևեկությունը, իսկ քաղաքում լայնածավալ գործողություն է իրականացվել՝ կրակողին բռնելու համար։