Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա
![](/timthumb.php?src=disc/09-02-25/6b834661d7212e07da9cfb9f23143bcd.jpg&w=450)
Փետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։