Այդ զանգը ինձ համոզեց մնալ Բարսելոնայում
![](/timthumb.php?src=disc/09-02-25/8a40b7f9b8dfef91c289235b52bb76bc.jpg&w=450)
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատմել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի զանգը համոզել իրեն մնալ կատալոնական ակումբում:
«Երբ հայտարարվեց Ֆլիկի՝ «Բարսելոնայում» նշանակվելու մասին, նա զանգահարեց ինձ և ասաց, որ ես այն խաղացողներից եմ, որոնց վրա ինքը հույսը դնում է: Դա այն դեպքում, երբ նա նույնիսկ չէր ճանաչում ինձ և չէր տեսել իմ մարզումները։ Սա շատ կարևոր դեր խաղաց իմ՝ մնալու որոշման մեջ։ Այդ զանգը ինձ համոզեց մնալ «Բարսելանայում»»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
28-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։