100 դրամը բավական է, մի բան էլ ավելի է, 40 դրամն էլ պետություն քեզ փեշքեշ, ինչ ուզում ես՝ արա. քաղաքացին՝ թանկացման մասին
Ես գտնում եմ, որ շատ վատ են արել, որ տրանսպորտը թանկացրել են, դա սխալ է, ես գտնում եմ, որ 100 դրամը բավական է, դեռ մի բան էլ ավելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, որը նույնպես միացել էր բոյկոտին:
«Նորմալ մարդիկ են հաշվարկները անում, նրանք հաշվարկել են, որ 60 դրամ է նստում, 40 դրամն էլ պետություն քեզ փեշքեշ, ինչ ուզում ես արա, ուզում ես՝ ավտոբուս գնի, ուզում ես՝ կանգառները վերանորոգի: Ինչի՞ ես մարդկանց խաբում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե իշխանությունը պատասխանում է, որ եթե չթանկացնենմ, գազելներին վերադարձ կլինի, կինը նշեց, որ դրանք մասնավոր էին, այնինչ ավտոբուսները համայնքային են եւ ձեռք են բերվել բնակչության հարկերով:
Կինը նշեց, որ չնայած ինքը տրանսպորտից չի օգտվում, սակայն բոյկոտում է. «Ծով պետք է դառնանք, որ այս ամենին վերջ տանք, չի կարելի այսպես: Երկիրը գնում է կործանման, ժողովուրդ, արթնացե΄ք»:
Մանրամասները՝ տեսանյութում: