Վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում. Եգիպտոսի արտգործնախարար
![](/timthumb.php?src=disc/08-02-25/4df5c82f2a04aed1a8329f2d9b3074d9.jpg&w=450)
Վերականգնման և վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում՝ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարը: Բադր Աբդել Աթիի խոսքով՝ Գազայի հատվածի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Արևմտյան ափի և Գազայի հատվածի միասնության համատեքստում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է «վերցնել» Գազայի հատվածը և նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ շուրջ 2 մլն պաղեստինցի պետք է վերաբնակեցվի այլ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում և Հորդանանում, քանի որ, ըստ Թրամփի, Գազայի հատվածը պիտանի չէ բնակության համար և վերածվել է դժոխքի:
Միջազգային հանրությունը դեմ է արտահայտվել նման հեռանկարին: