Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը
![](/timthumb.php?src=disc/08-02-25/03eb167534eaa73daaaba322fff86f99.jpg&w=450)
ԱՄՆ աջակցության դիմաց ուկրաինական մետաղներ ստանալու անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին Reuters-ի հետ հարցազրույցում ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը:
«Եթե խոսում ենք գործարքի մասին, ապա անենք դա, մենք միայն կողմ ենք: Ուկրաինան ունի Եվրոպայում տիտանի ամենամեծ պաշարները, որն անհրաժեշտ է ավիացիայի և տիեզերական արդյունաբերության համար, և ուրան, որն օգտագործվում է միջուկային էներգիայի համար»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը:
Միաժամանակ, Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների շուրջ 20%-ը, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների հանքավայրերի կեսը, գտնվում են ռուսական վերահսկողության տակ: