Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ճապոնիայի վարչապետին
![](/timthumb.php?src=disc/08-02-25/fc975be544160e35ec8c704d23886817.jpg&w=450)
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ճապոնիայի վարչապետին, նշել, որ երկու երկրները կզարգացնեն առևտրային, էներգետիկ հարաբերությունները, համատեղ ուժերով կպայքարեն Չինաստանի տնտեսական քաղաքականության դեմ:
Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մի շարք երկրների համար մաքսատուրքեր է սահմանելու։
Անդրադարձ է եղել Ուկրաինային, Գազայի հատվածին, Հյուսիսային Կորեային և այլ հարցերի: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարաբերություններ կունենա Հյուսիսային Կորեայի և Կիմ Չեն Ընի հետ: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ ինքը շատ լավ է կարողանում շփվել այդ երկրի հետ: