Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռներով սողանքային գոտուց տարհանում են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին
ՏեսանյութերՎրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից սահմանապահ ոստիկանության ուղղաթիռով հատուկ միջոցառում է ձեռնարկվում՝ քաղաքացիներին Օմալոյից անվտանգ տարհանելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ նախարարությանը։
Երեկ Փշավելի-Աբանո-Օմալո կապող ճանապարհին առատ տեղումների պատճառով վնասվել էր Թուշեթին կապող ճանապարհը: Օմալոյից և նրա հարակից գյուղերից Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներին Թելավի օդանավակայան բերելու համար հրշեջ -փրկարարական վարչության անձնակազմը այսօր առավոտվանից ներգրավվել է գործընթացում՝ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռների օգնությամբ:
Երկու ուղղաթիռ արդեն իրականացրել է չվերթներ, որոնց արդյունքում մոտ 50 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, անվտանգ կերպով Թուշեթիից տեղափոխվել են Թելավի: