Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի
«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան ռոդրի նորից անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կողմից 2024 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը բոյկոտելուն։
«Դա անհատների կամ ընդհանրապես ակումբի որոշումն է: Ես միշտ ասել եմ, որ չեմ կարող հարգել այդ որոշումը։ Ես նույն բանը չէի անի։ Անցյալ տարի Էրլինգը մոտ էր հաղթանակին: Ես ցանկանում էի լինել նրա կողքին, որպեսզի աջակցեմ նրան ամբողջ ակումբի հետ միասին: Չնայած Մեսսին նվաճեց մրցանակը, մենք դեռ ծափահարում էինք Հոլանդին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոդրին The Rest is Football-ի եթերում:
Հիշեցնենք, որ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։