Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ
ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ:
«Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,-Ֆեսյբուքի իր էջում գրել է Ավինյանը։