«Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ՀՅԴ որոշ անդամներ լոյալություն էին ցուցաբերում այս իշխանության հանդեպ, հիմա դարձել են խիստ քննադատներ։ ՈՒ ամենեւին պատահական չէր, որ այս օրերին հենց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ քաղաքական ուժերի հանդիպում տեղի ունեցավ նրանց գրասենյակում։
Նույն աղբյուրի պնդմամբ, դաշնակցությունն ակտիվ ներգրավված է նոր քաղաքական ալյանս ձեւավորելու աշխատանքներին, «խմորման» դերակատարությունն է վերցրել իր ձեռքը։ Քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա շարունակելու կոսուլտացիաները, ներկայացնելու իրավիճակից հնարավոր ելքերը, այլ խոսքով, գլուխ գլխի տալ ու այս իշխանության հեռացման իրատեսական տարբերակ գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում