Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը արտասվել է քաղցկեղից մահացած աղջկա հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Ջեմմա Նաթալի մոտ հղիության ընթացքում ձվարանների քաղցկեղ էր հայտնաբերվել: Երեխային չվտանգելու համար աղջիկը հրաժարվել էր քիմիաթերապիայից, որը և նվազեցրել էր նրա կենդանի մնալու հավանականությունը:
Չնայած առաջավոր բժշկական տեխնոլոգիաների կիրառմանը և բազմաթիվ հայտնի մարդկանց աջակցությանը, նա մահացավ հոկտեմբերի սկզբին, հաղորդում է The Sun-ը:
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ում մայրը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ, առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց Ջեմմային: «Նրա հիվանդությունը հաղթահարելու հաստատակամությունը, հանուն 4-ամյա դստեր՝ Պենելոպայի, ինձ անտարբեր չթողեց: Նա մարտիկ էր և պայքարում էր մինչև վերջ», ասել է դերասանուհին: