Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ՝ Հայկ Մարությանին (լուսանկար)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկլտեմբերի 19-ին, ընդունել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման եւ նրա բնակիչների բարեկեցության:
Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին:
Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երեւան իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: