Սյունիքում DAF բեռնատարը մկրատաձեւ դիրք է ընդունել. Ճանապարհը երկկողմանի փակվել է
![](/timthumb.php?src=disc/19-07-23/9f89ae1bd5ba2fa0917bc0c3099a027b.jpg&w=450)
Հուլիսի 18-ին, ժամը 21:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 20 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ծ․)․ վերջինս շարունակել է ընթացքը: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: