Նրանք անկախ են. Հայաստանի անկախության 27-ամյակը՝ լուսանկարներով
27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին իրենց պատմական որոշումը. որոշեցին լինել անկախ:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ խորհրդային ընտրական օրենսգրքով։
Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ Երևանի կենտրոնում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ:
Operativ.am-ը իր ընթեցողներին է ներկայացնում այսօրվա հիշարժան դրվագները: