«Ժան Կլոդ ԵրեՎանԴամի հետ». Մարինա Կրավեցը լուսանկար է հրապարակել Հայաստանից
Երևանում սեպտեմբերի 15-ին մեկնարկեց «Comedy Club» փառատոնը, որին մասնակցում էին հումորիստական շոուի ներկայացուցիչներն ու հատուկ հյուրեր: Վերջիններիս թվում էր նաև ամերիկացի հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: Comedy Club-ի հումորիստ Մարինա Կրավեցն Instagram-ի էջում իր գործընկեր Իլյա Սոբոլևի ու ամերիկացի դերասանի հետ լուսանկար է հրապարակել:
«Ժան Կլոդ ԵրեՎանԴամի ընկերակցությամբ»,- լուսանկարն այսպես է մակագրել Կրավեցը:
Վերջինս նաև տեսանյութ է հրապարակել Վերնիսաժից, որտեղ ծանոթացել է վարպետ Արթուրի հետ, ով հայտնիների քթերն է քանդակում ընկուզենու փայտի վրա: