Քայլի Ջեներն անկեղծ լուսանկարներ է հրապարակել բաժանման մասին լուրերի ֆոնին
Ամերիկացի հեռուստաաստղ Քայլի Ջեները ռեփեր Թրևիս Սքոթից բաժանվելու լուրերի ֆոնին կիսվել է անկեղծ լուսանկարների շարքով։ Նկարները հրապարակվել են նրա Instagram-ի էջում։
Սելֆիներում 25-ամյա գործարարուհին պատկերված է սև ներքնազգեստով, արձակված վարսերով, նուրբ դիմահարդարմամբ։
«Կոպիտ մի՛ եղիր, գրողը տանի»,- լուսանկարները մակագրել է Ջեները։ Հետևորդները ենթադրել են, որ այս կերպ մոդելը դիմել է իր երեխաների հորը։ «Թրևիսի՞ն ես դիմել», «Ցտեսություն, Թրևիս», «Նա քեզ պետք չէ, գեղեցկուհի», «Ազատվի՛ր բեռից», - մեկնաբանություններում գրել են երկրպագուները։