Ռուսաստանի ԱԳՆ-ն քարտեզի վրա Թուրքիան և Սիրիան ներկել է Ուկրաինայի դրոշի գույներով (լուսանկար)
Ռուսաստանի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում ներկել է Թուրքիայի և Սիրիայի տարածքները ուկրաինական դրոշի գույներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
ԱԳՆ-ն նամակում հայտնել է իր անհանգստությունը երկու պետությունների սահմանում տեղի ունեցող դեպքերի առթիվ:
«Մոսկվայում խորապես անհանգստացած են թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցող դեպքերի առթիվ»,- ասվում է նամակում: