Ռուսաստանի և Թուրքիայի միջև կրկին «սեր» է
Պուտինի և Էրդողանի մտերմությունը Անկարայի կողմից Արևմուտքի հասցեին արված վերջին 2 օրերի քննադատությունների ֆոնին ձեռնտու է ՌԴ նախագահին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Անկարան փորձում է ավելի մտերմանալ Ռուսաստանի հետ:
Մինչ հեղաշրջումը երկրները մեղադրում էին միմյանց: Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր իրականացնում և մեղադրում էր «ԻՊ»-ին աջակցելու մեջ:
Այժմ այդ մեղադրանքների մասին ոչ ոք չի հիշում, իսկ Էրդողանը պատարաստվում է այցելել իր ռուս գործընկերոջը: