ՌԴ-ն և Թուրքիան վերսկսել են բանակցությունները «Թուրքական հոսք» գազամուղի իրականացման վերաբերյալ
Ռուսաստանը և Թուրքիան վերսկսել են բանակցությունները «Թուրքական հոսք» գազամուղի իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով էներգետիկայի փոխնախարարին:
Նրա խոսքով` բանակցությունները գտնվում են ամենավաղ փուլում և որոշումներ դեռ չեն կայացվել: Հուլիսի 26-ին` փոխվարչապետ Առկադի Դորկովիչը հանդիպել էր Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի հետ:
Երկու կողմերն էլ արտահայտել էին իրենց պատրաստակամության մասին` վերսկսել առևտրատնտեսական կապերը: