Ռուսաստանը և Թուրքիան վերսկսում են երկկողմանի համագործակցության բանակցությունները
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան վերականգնում են միջկառավարական կոմիտեի աշխատանքները առևտրա-տնտեսական համագործակցության հարցով: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը` հղում տալով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, նաև դիտարկվում է երկու երկրների կառավարությունների միջև 2016-2019 թվականների ընթացքում առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական և մշակությաին համագործակցությունների ծրագրերի բանակցային գործընթացի վերականգնում:
Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը սկսվեց այն բանից հետո, երբ Անկարան, ռուսական կողմի հաղորդմամբ, ներողություն խնդրեց կործանված «Су-24»-ի դեպքի համար, որը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերին: