Կրեմլն անհանգստացած է Ռուսաստանի սահմանակից երկրներում տեղի ունեցող «անկարագություններով». Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտր Պեսկովը հայտարարել է, որ երկրի սահմանների մոտ անվտանգությունը համապատասխան ձևով ապահովված է, իսկ Ռուսաստանը հետաքրքրված է իր հարևանների կայունությամբ և զարգացմամբ: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
Ըստ նրա, հազիվ թե հնարավոր է նույն կերպ որակել Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիայի դեպքում խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է, իսկ Հայաստանի և Ղազախստանի դեպքում` «տարբեր քրեական դրսևորումների»:
«Անխոս, նման անկարգությունների ի հայտ գալը մեր սահմանների մոտ անհանգստություն է առաջացնում: Իհարկե, սա դրդում է խիստ ուշադիր հետևել տեղի ունեցող իրադարձություններին, վերլուծել դրանք»,- նշել է մամլո քարտուղարը:
Ըստ Պեսկովի` ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: