Ֆուտբոլի ազգային հավաքական չկա. Մուտկո
Վիտալի Մուտկոն մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լուծարելու խնդրանքով ստորագրահավաքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Հավաքական չկա, այն լուծարվել է»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Այս պահին ազգային հավաքականի համար նոր մարզիչ է որոնվում, քանի որ Լեոնիդ Սլուցկին որոշել է կենտրոնանալ «ЦСКА»-ի աշխատանքի վրա: Նա, ով կփոխարինի Սլուցկիին, կգլխավորի հավաքականը:
Հավաքականը լուծարելու պահանջով ստորագրությանը մասնակցել է ավելի քան 900 000 մարդ: Այս փաստաթղթի ստեղծման առիթը «Եվրո-2016»-ին ՌԴ ազգային հավաքականի ձախողված հանդիպումներն են և ռուս ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի և Պավել Մամաևի մասնակցությամբ թանկարժեք շամպայնով ուղեկցված խնջույքը` անմիջապես դաշտում պարտություն կրելուց հետո: