ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Լյուքսեմբուրգի վարչապետ
Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ողղված չէ Ռուսաստանի դեմ: Դաշինքին հարկավոր է բանակցությունը Մոսկվայի հետ, այլապես հարաբերությունների խնդիրները չեն լուծվի: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Լյուքսեմբուրգի վարչապես Քսավյե Բետելին:
«Այստեղ ընթացող գագաթաժողովը ուղղված չէ ինչ որ մեկի դեմ: Որոշ լրագրողների մոտ տպավորություն է ստեղծվում, որ գագաթաժողովը Ռուսաստանի դեմ է: Դա ուղղակի ՆԱՏՕ-ի անդամների գագաթաժողով է, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական ենք և աշխատում ենք միասին: Դա գագաթաժողով չէ ինչ որ մեկի դեմ ուղղված, նպատակը դրանում չէ»,- ասել է նա:
Նա նշել է, որ հանդիպումը կանցնի մոտակա օրերս: Մեզ հարկավոր է երկխոսություն: Եթե մենք չխոսենք, ապա լուծումներ չեն լինի: