ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ հաստատելու վրա. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն կարծում է, որ անհաժեշտ է բաց պահել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը: Այս մասին «HaberTurk» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ»-ն աշխատում է Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծելու վրա: Ռուսաստանը խոշոր ռազմական ուժ է»,- նշել է նա: Խոսելով ՆԱՏՕ-ի սպառնալիքների` Ռուսաստանի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին Ստոլտենբերգը նշել է. «Մեզ համար դրանք լիովին տարբեր բարդության հարցեր են: ՆԱՏՕ-ն այն վիճակում չէ, որեսզի ընտրություն կատարի` ահաբեկչության դեմ պայքարը, թե Ռուսասատանի նպատակների դեմ պայքարը»,- նշել է նա:
Ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ Ստոլտենբերգը նշել է.«Դրական ենք վերաբերում երկու երկրների հարաբերությունների լավացմանը: Երկխոսությունը շատ կարևոր է: Հատկապես տարաձայնությունների դեպքում պետք է շարունակել երկխոսությունը»:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար դաշինքը կօգտագործի ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի ձևաչափը: