Ռուսաստանը դիտորդական թռիչք է կատարում Ֆինլանդիայի տարածքով
Ռուսաստանը հուլիսի 7-ին իրականացնում է դիտորդական թռիչք Ֆինլանդիայի տարածքով: Այս մասին հայտնել է Yle со-ն:
«Բաց երկինք» ծրագրի շրջանակում կկատարվի թռիչք Ֆինլանդիայի տարածքով: Թռիչքը կկատարի «AN-30B» օդանավը:
«Բաց երկինք» պայմանագրի նպատակն անվտանգության զարգացումն է և եվրոպական երկրների միջև վստահության ամրապնդումը: Ֆինլանդիան միացել է այդ համաձայնագրին 2003 թվականին: