Հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ Եվրոպան չի հաշտվի Ռուսաստանի հետ Պուտինի օրոք
Եվրոպան չի հաշտվի Ռուսաստանի հետ ներկայիս նախագահի օրոք: Այդպես է կարծում հարցման մասնակիցների մեծամասնությունը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Երբ մենք կհաշտվենք Եվրոպայի հետ» կոչվող հարցմանը մասնակցել է 6767 մարդ:
Մասնակիցների 45%-ը պատասխանել է, որ Եվրոպան չի հաշտվելու, քանի դեռ ՌԴ-ում նախագահում է Պուտինը:
36%-ը կարծում է, որ ԵՄ-ն շուտով չի լինի, այդ պատճառով չարժե հաշտվել Եվրոպայի հետ:
19%-ը պատասխանողների ենթադրեցին, որ Ռուսաստանը կհաշտվի Եվրոպայի հետ, երբ մթերքների գները կդառնան հասանելի բոլորի համար: