Ռուսաստանի կառավարությունը հանում է պատժամիջոցները, որոնք կիրառվում են Թուրքիայի նկատմամբ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է հանել Թուրքիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Գործել կսկսենք քայլ առ քայլ: Այստեղ անհրաժեշտ է մի կողմից հանել սահմանափակումները, և իհարկե դա այնպես չանել, որպեսզի վնաս հասցվի ռուսական կողմին, արտադրողներին և այն գործընկերներին, ովքեր արդեն զբաղեցրել են թափուր տեղերը»,- ասել է նա:
երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր հարաբերությունների վերսկսման մասին: Որոշումը կայացվել էր հեռախոսային զրույցի արդյունքում: