ՌԴ-ն հունիսի 24-ից էլեկտրաէներգիա չի մատակարարում Ուկրաինային
Հունիսի 25-ից Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինային էլեկտրաէներգիա չի մատակարարում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ Միացյալ էներգահամակարգի համակարգային օպերատորի մամուլի ծառայությանը:
ՌԴ-ից Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարման կոմերցիոն պայմանագիրը չի երկարացվել և 2016 թ-ի հունվարի 1-ից դադարել է գործել: Այս պահին Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է բացառապես տեխնոլոգիական օգնության շրջանակում և միայն հարցումով: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Ուկրաինան հունիսի 24-ին տեխնիկական օգնության շրջանակներում Ռուսաստանից խնդրել է 600 մեգավատ էլեկտրաէներգիա՝ սեփական հզորության դեֆիցիտի պատճառով:
«Коммерсант» թերթի աղբյուրը հաղորդել էր, որ վերջին անգամ այսպիսի ռեժիմով էլեկտրաէներգիայի արտահանումը Ուկրաինա տեղի էր ունեցել «մոտ մեկ տարի առաջ»:
«Հունիսի 25-ից (ներառյալ) մատակարարում չկա»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: