ՌԴ-ն առաջնային նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին.Պուտին
Ռուսաստանն առաջնային նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և այդ հարցում մեծ դեր ունի նաև խորհրդարանը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Վլադիմիր Պուտինի խոսքին:
Զրույցի ժամանակ Չինաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ սա արդեն Պուտինի 15-րդ այցն է Չինաստան:
«Դուք հիշեցրեցիք Չինաստան բազմաթիվ այցերի մասին: Դա իհարկե խոսում է այն մասին, որ Ռուսաստանը աառաջնային նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքով՝ երկկողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում նաև խորհրդարանը: Կարևոր եմ համարում, որ այսրվա այցը սկսում է հենց մեր միասին զրույցից»,- ասել է ՌԴ նախագահը: