Լավրովը՝ ՌԴ-ի «Brexit»-ից ունեցած շահի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել աևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները և մեկնաբանել այն կարծիքը, որ Ռուսաստանին ուրախացրել է Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու փաստը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Բժշկական դեպքերը չեմ մեկնաբանում»,- ասել է նա: Այն մասին, որ ՌԴ նախագահը կուրախանա Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու առթիվ, հայտնել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: