Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ անելը զարմանալի հիմարություն է. NPR
Լեհաստանում ավարտված ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ «Անակոնդա-2016» զորավարժությունները զարմանալի հիմարություն են, քանի որ կրում են պրովոկացիոն բնույթ: Այսպես է կարծում ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի քաղաքագետ, եվրոպական անվտանգության հարցերով մասնագետ Ջոն Մարսհայմերը: ԱՄՆ-ի «National Public Radio»` Ազգային հանրային ռադիոյի եթերում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի զորավարժությունները` նա հայտարարել է, որ գրեթե Ռուսաստանի սահմանին կատարվող ռազմական վարժանքները մեծացնում են վտանգավորությունը, քանի որ կարող են «բրթել ռուսական արջին»:
«Լեհաստանում լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացումը ռուսները դիտում են որպես սպառնալիք, և դա, ըստ իս, զարմանալի հիմարություն է»,-նշել է նա` հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նման գործողությունները կարող են դրդել Ռուսաստանին պատասխան գործողությունների դիմել:
Նշենք, որ Լեհաստանում հունիսի 7-17-ը տեղի ունեցան ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զանգվածային զորավարժությունները, որոնց մասնակցել են 31 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի անդամ 18 երկրներ և «Արևելյան գործընկերության» 5 երկրներ: Զորավարժություններին ներգրավվել է 3 հազար միավոր ռազմական տեխնիկա, 105 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 12 նավ: