ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը չի հանգեցնի հակամարտության թուլացմանը. Շրյոդեր
ՆԱՏՕ-ն պետք է պահպանի իր զգոնությունը, որպեսզի Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների մրցավազք չսկսի, քանի որ դա միջազգային հարաբերություններում ոչ մի խնդիր չի լուծի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Այժմ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի նոր սպառազինությունների մրցավազք չսկսենք: Դա չի հանգեցնի հակամարտության մեղմացմանը և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատմանը»,- հայտնել է Շրյոդերը գերմանական «Sueddeutsche Zeitung» թերթին` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի որոշումը` մերձբալթյան երկրներ և Լեհաստան ուղարկել 4 հազար զինվորականներ:
Նախկին կանցլերը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ընդառաջ քայլեր պետք է անի, և ընգծել է, որ ենթադրում է, որ Ռուսաստանի կառավարությունում մարդիկ կան, ովքեր կարող են ցանկություն ունենալ ներխուժել դաշինքի անդամ երկրներից որևէ մեկի տարածք, սակայն դա իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի:
Հանդես գալուվ հակառուսական սանկցիաները հանելու օգտին` Շրյոդերը նշել է, որ Գերմանիան պետք է ձգտի չկորցնել նախկին կանցլեր Վիլլի Բրանդտի կողմից ձեռքբերված լավ հարաբերությունները Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ըստ Շրյոդերի, Գերմանիան պետք է ուշադիր հետևի, որպեսզի չկորցնի Ռուսաստանի հետ իր քաղաքական և տնտեսական գործընկերության ընձեռած առավելությունները:
Շրյոդերը նշել է, որ 1941 թ-ին Ռուսաստանի վրա նացիտական Գերմանիայի հարձակումից հետո պետք է հասկանալ Ռուսաստանի ցանկացած մտահոգություն, նույնիսկ եթե դրանք իռացիոնալ են թվում և աշխարհն էլ արդեն փոխվել է: