Պուտինը կստեղծի և կղեկավարի Ռազմավարական զարգացման խորհուրդը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ մոտ ժամանակներս կստեղծվի Ռազմավարական զարգացման և առաջնային ծրագրերի խորհուրդը, որը կղեկավարի ինքը, իսկ խորհրդի նախագահությունը կղեկավարի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Արդեն մոտ ժամանակներս կստեղծվի նախագահին կից Ռազմավարական զարգացման և առաջնային ծրագրերի խորհուրդ: Ձեր խոնարհ ծառան կղեկավարի այն»,-հայտարարել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
Ինչպես հաղորդել է նա, այդ խորհուրդը կզբաղվի այն առանցքային ծրագրերով, որոնք ուղղված են երկրի տնտեսական և սոցիալական ոլորտներում համակարգային փոփոխությունների իրականացմանը: Դրանք են տնտեսական աճի մեծացման, աշխատանքի արտադրողականության մեծացման, փոքր և միջին բիզնեսին աջակցության, արտահանման աջակցության և մի շարք այլ որորտներ:
Ըստ ՌԴ նախագահի, այդ ծրագրերը դուրս են մեկ գերատեսչության իրավազորությունից և պահանջում են տարածաշրջանների և համայնքապետարանների ակտիվ մասնակցություն: Խորհուրդը նաև մշակելու է 2020 և 2025 թվականների զարգացման ռազմավարությունը: