Հյուսիսային Կորեայի առաջնորդը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Նամակում ջերմ ողջույններ են հղվում Ռուսաստանի նախագահի և ժողովրդի հասցեին` շնորհավորելով ազգային տոնի առթիվ և հույս հայտնելով, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները հետագայում ևս կզարգանան բարձր մակարդակով ստորագրված փաստաթղթերի շրջանակներում և երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով:
«Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանի շահերի պաշտպանության պատասխանատու գործում, երկրի զարգացման և կայունության հաստատման համար Ձեզ ուղեկցի հաջողությունը»,- գրված է հաղորդագրության մեջ: