Լավրովը վնասել է աջ ձեռքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վնասել է աջ ձեռքը: Այս մասին նշված է Ինստագրամի ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:
Նկարում նախարարի ձեռքը վիրակապված է: Նկարին կից գրված է, որ վնասվածքը գործընկերների հետ տասնյակ հեռախոսազանգերի արդյունքում չի ստացել: Առողջությանը թեթև վնաս է հասցրել ֆուտբոլը:
Սա նախարարի ձեռքի առաջին վնասվածքը չէ: Մի քանի տարի առաջ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը թեթև սպորտային վնասվածք էր ստացել, որը չէր ազդել նրա աշխատանքային գրաֆիկի վրա: