Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. Փրկարարները 200 մետր պատգարակով իջեցրել են
![](/timthumb.php?src=disc/05-07-23/0aa3bde6320c3bfc3a43ecaed0964a4f.jpg&w=450)
Հուլիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ․ Հ․-ին (ծնված 1965 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։