Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս չեն լինի նախկինի պես. լեհ պաշտոնյա
ՆԱՏՕ-ի երկրները միակարծիք են այն հարցում, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ այլևս նախկինը չեն լինի: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն` հղում տալով Լեհաստանի ազգային անվտանգության ղեկավար Պավել Սոլոխին:
Սոլոխը մասնակցել է Վարշավայում Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյանների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Գլխավոր քարտուղարի այցի թեման եղել է դաշինքի պատրաստումը գագաթաժողովին և հարցեր, որոնք նրանում կվորոշվեն:
«Բոլոր խոսակցաթյուններից և ԶԼՄ-ների հայտարարություններից անկախ, ողջ դաշինքի կարծիքը միանշանակ է՝ Ռուսաստանի հետ «business as usual» սկզբունքի վերադարձ չի լինելու»,- ասել է Սոլոխը: