Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հանդիսանում են համագործակցության իրական մոդել. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հանդիսանում են 21-րդ դարի համագործակցության իրական մոդել: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Մեր պետությունների միջև հարաբերությունները համարվում են լավագույնը պատմության մեջ: Այն 21-րդ դարի միջպետական համագործակցության իրական մոդել»,- ասել է նա:
Նախարարը նշել է նաև, որ հարաբերությունները ենթադրում են ոչ թե չխոսել և լռել որոշ հարցերի շուրջ, որոնք դեռ չեն լուծվել, այլ ենթադրում է կարծիքների փոխանակում: