ԵԱՏՄ Խորհրդի նիստին կքննարկվի Վիետնամի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը
Եվրասիական տնտեսական միության նիստին, որը տեղի է ունենալու Աստանայում, ակնկալվում է, որ կընդունվի որոշումների փաթեթ Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կիրառելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ակնկալվում է, որ Աստանայի հանդիպման արդյունքում կընդուվի որոշումների փաթեթ, որը կոչված է ապահովել Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի կատարումը: Դրա համար անդամ պետությունները պետք է վավերացնեն այն: Դեռևս անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են միայն Ռուսաստանում, Ղազախստանում և Վիետնամում»,- ընդգծել է Ուշակովը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին որոշում է ընդունվել նման բանակցություններ սկսել Իսրայելի հետ, փորձագիտական մակարդակով մշակվել է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրանի հետ նման համաձայնագրերի կնքման հնարավորությունը: