Ֆրանսիայի խորհրդարանը կդիտարկի բանաձև` մեղմացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայի խորհրդարանի գերագույն պալատը հունիսի 8-ին կվերանայի հակառուսական պատժամիջոցների մեղմացման հարցը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով փաստաթղթի հեղինակներից մեկին:
«Մենք խնդրում ենք մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Մենք կարծում ենք, որ շարունակել շարժվել պատժամիջոցների ուղղությամբ` անհնար է»,- ասել է նա: