G7-ը հունիսին կերկարացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
G7-ի անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են երկարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությանը:
«G7-ի երկրները համաձայնել են երկարացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոոցները: Այն չի վերացվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ամբողջությամբ չի իրագործում Մինսկի համաձայնագիրը»,-Ճապոնիայում ասուլիսի ժամանակ ասել է Քեմերոնը:
Գագաթաժողովի ամփոփոիչ հռչակարգրում G7-ը կարևորել է Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: