ԵՄ-ի գործողությունները Ռուսաստանի հանդեպ անփոփոխ կմնան. Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ` մինչ Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարումը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Նադեժդա Սավչենկոյին: Նույն օրն էլ ազատ արձակվեցին Ռուսաստանի 2 քաղաքացիները, ովքեր ձերբակալվել էին Կիևում:
«ԵՄ-ի գործողությունները Ռուսաստանի հանդեպ անփոփոխ կմնան»,- ասել է Տուսկը «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ճեպազրույցի ժամանակ` նշելով, որ ակնհայտ առաջընթաց Մինսկի համաձայնագրի իրականացման հարցում չի նկատվում: