Չի կարելի կատակել և խաղալ Ռուսաստանի հետ. Քադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխան տալ ցանկացած սպառնալիքի, քանի որ մեծ փորձ ունի ահաբեկչությունների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ չի կարելի կատակել և խաղալ Ռուսաստանի հետ: Դա անիմաստ է: Մենք աշխարհի ամենավտանգավոր չարիքի դեմ պայքարելու և ցանկացած վտանգի անհապաղ պատասխան տալու փորձ ունենք»,- հայտնել է Քադիրովը:
Այս մասին Ռամզան Քադիրովը հայտնել է Գրոզնիում անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի ընթացքում:
Քադիրովը հավելել է, որ մի ժամանակ Չեչնիան ընտրվել էր «Ռուսաստանը փլուզելու համար ռազմական գործողությունների ելման կետ»:
Չեչնիայի նախագահը նշել է, որ հանրապետությունում կային «մինչև ատամները զինված հրոսակախմբեր, պրոֆեսիոնալ դիվերսանտներ, ահաբեկիչներ, աշխարհի հիսուն երկրներից հատուկ ծառայությունների աշխատակիցներ»: