Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրի դեմ
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կիրականացնեն: Այս մասին գրում է «Интерфакс»-ը հղում տալով՝ Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:
«Համատեղ զորավարժությունները ստացել են «Համագործակցություն-2016» անվանումը, որը կսկսվի 2016 թվականի հուլիսի առաջին կեսին»,-ասվում է հաղորդագրությունում:
Ազգային գվարդիան հայտարարել է, որ զորավարժությունները տեղի կունենան բարեկամական, հակաահաբեկչական բնույթով, որոնք ուղղված չեն երրորդ երկրի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը նախատեսում են իրականացնել իրենց առաջին համատեղ զորավարժությունները: