Վիետնամը մտադիր է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում
Վիետնամը մտադիր է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Վիետնամի դեսպանը` «РИА Новости»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Այսօր Վիետնամի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմական տեխնիկայի մատակարարման առումով զարգանում են դրական ուղղությամբ: Բացի այդ վիետնամցի բազմաթիվ ուսանողներ սովորում են ՌԴ-ի ռազմական ուսումնական հաստատություններում»,- նշել է դեսպանը:
Նա նշել է, որ Վիետնամը միշտ համարել է Ռուսաստանին իր մտերիմը, ազգային գործընկերը և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները Ռուսաստանի հետ համարվում են առաջնահերթ Վիետնամի արտաքին քաղաքականության մեջ: