Թայլանդը մտադիր է մեծացնել Ռուսաստանի հետ ապրանքային շրջանառությունը
Թայլանդը մտադիր է մեծացնել Ռուսաստանի հետ ապրանքային շրջանառությունը մոտակա 5 տարիների ընթացում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Թայլանդի վարչապետի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան մասնակցելու Ռուսաստանի և Թայլանդի ներկայացուցիչների միջև բիզնես-երկխոսությանը:
«Ռուսաստանը գիտատեխնիկական և իննովացիոն զարգացման ոլորտում մեծ պոտենցիալ ունի: Մենք ցանկանում ենք առաջարկել ռուս գործարարներին ավելի մեծ ներդրումներ անել Թայլանդում»,- ասվում է հայտարարության մեջ: