ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչ է արել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հարցում չաջակցել Թուրքիային
Եվրոմիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը կոչ է արել չաջակցել Թուրքիայի ծրագրին` Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու համար: Այս մասին նա հայտնել է Die Welt-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Չիժովը կասկածում է, որ գոտիները կօգտագործվեն մարդասիրական նպատակներով:
«Ավելի շուտ նրանք կդառնան թաքստոց իսլամիստների համար, ովքեր կստանան այնտեղ զենք, բժշկական օգնություն, իսկ այնուհետև՝ կրկին կմեկնեն պատերազմի: Դա ավելի կերկարաձգի Սիրիայի արյունալի կռիվները»,- հայտնել է նա: