Ցանկացած հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարող է հանգեցնել միջուկային զենքի օգտագործման. Վեշնյակով
Լատվիայում Ռուսաստանի դեսպան Վեշնյակովը չի բացառում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև հակամարտության հնարավորությունը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով` նա, ով կցանակա պատերազմ սկսել, հասկանում է, որ նրանում հաղթողներ չկան, իսկ եթե հաղթողներ չլինեն, ապա ինչո՞ւ սկսել:
Վեշնյակովը նշել է նաև, որ ցանկացած հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարող է հանգեցնել միջուկային զենքի օգտագործման, այդ իսկ պատճառով չի կարելի դա թույլ տալ: